Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտակ Զեյնալյանը հեղափոխությունից հետո մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում զգալի առաջընթաց է արձանագրում

 Արտակ Զեյնալյանը հեղափոխությունից հետո մարդու իրավունքների պաշտպանության 
բնագավառում զգալի առաջընթաց է արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության իրականացրած գործողություներում կարևորագույն ձեռքբերում է համարում նախորդ տարվա թափանցիկ և ժողովրդի վստահությունը վայելող երկու ընտրությունները: Ժողովրդավարության առումով երկրում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ լուծում պահանջող խնդիրներ կան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը այս մասին ասաց հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության արդյունքներին՝ կարևորագույն ձեռքբերում եմ համարում անցյալ տարում ազատ արդար ու թափանցիկ և ժողովրդի վստահությունը վայելող երկու ընտրությունների՝ խորհրդարանական և Երևան ավագանու ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը: Կարծում եմ, որ այդ ընտրությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության հետագա կայուն առաջընթաց գրանցելու նախապայման են: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության բնագավառում նախորդ տարվա ապրիլի հեղափոխությունից հետո արձանագրվել է շոշափելի առաջընթաց: Դրա մասին են վկայում նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրված գնահատականները»,-ներկայացրեց Զեյնալյան:

Այնուամենայնիվ նա տեղեկացրեց, որ այս ոլորտում դեռ առկա են լուծում պահանջող խնդիրներ, և պետք է ներդնել շարունակական ջանքեր՝ նոր առաջընթաց գրանցելու համար: Զեյնալյանը նշեց՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով կառավարության կողմից 2017-ին ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 գործողությունների ծրագիրը: Վերջինս ներկայում գտնվում է իրականացման փուլում: Ծրագրի կատարման հաշվետվողականության բարձրացման, ծրագրի կատարումը համակարգելու նպատակով ստեղծվել է համակարգող խորհուրդը:

Նախարարը շեշտեց, որ մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական և իրավական պետության առաջնահերթություններից են: Նա նկատեց՝ դա ամրագրված է մեր սահմանադրությամբ և կառավարության նախորդ տարվա ծրագրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am