Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ

C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է 
աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ, քանի որ այդ գործարքի շնորհիվ Թուրքիան հաստատում է վերջին տարիներին իր քաղաքական նոր մոտեցումները տարածաշրջանային զարգացումների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

 Նրա խոսքով՝ այդ գործարքը լուրջ մտավախություններ պետք է առաջացնի ԱՄՆ-ի մոտ, քանի որ այդ գործարքով Թուրքիան ցույց է տալիս, որ պատրաստ է գնալ այդ երկրի դեմ:

«Եթե փորձենք գնահատել ներկայիս վիճակը Թուրքիայում, կարելի է ասել, որ Թուրքիան տարածաշրջանային առումով գտնվում է իր դիրքերն ուժեղացնելու ճանապարհի վրա:  Թուրքայի հակառակորդները շատ են, և թուրքիան պոտենցիալ այնքան ուժեղ չէ, որ կարողանա այս խնդիրը մինչև վերջ իրականացնել»,- ասաց նա:

Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան վերջին շրջանում, կարծես թե, կարողացել է բավական առավելություն ստանալ տարածաշրջանային առումով իր վաղեմի հակառակորդի՝ Սաուդյան Արաբիայի նկատմամբ: «Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում ամրապնդող մյուս հանգամանքն էլ այն է, որ նա կարողացավ գոնե տակտիկական առումով Իրանի հետ իր հարաբերությունները բարձրացնել ևս մեկ աստիճանով»,- հավելեց բանախոսը:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը 2017 թվականին Թուրքիային արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար: 
 
Ի սկզբանե նախատեսված է եղել, որ C-400-ները Թուրքիա կմատակարարվեն 2020 թվականին, մինչդեռ ավելի ուշ ՌԴ-ում հայտնել են, որ թուրքական կողմի խնդրանքով համակարգերը Թուրքիային կհանձնվեն 2019-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]