Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրոպան «չպետք Է պարի Թրամփի դուդուկի տակ». Ավստրիայի նախագահ

Եվրոպան «չպետք Է պարի Թրամփի դուդուկի տակ». Ավստրիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը պետք Է ԱՄՆ-ի ղեկավարությունից ավելի ինքնուրույն քաղաքականություն վարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հայտարարել Է հարցազրույցում, որը մարտի 18-ին հրապարակվել Է Welt գերմանական թերթում:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առանց որեւիցե պատճառի դուրս եկավ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից, որը Վաշինգտոնը քննարկում Էր երկար տարիներ, ինչպես նաեւ պատժամիջոցների սպառնալիքով եվրոպական ընկերություններին արգելեց բիզնես իրականացնել Իրանի հետ: Ինձ թվում Է, որ դա չափազանց հեռու Է գնում: Եվրոպացիներին հարկավոր չԷ պարել Թրամփի դուդուկի տակ: Դա վերաբերում Է նաեւ մյուս տարաձայնություններին»,-ասել Է նա:

Նաեւ Թրամփը որոշել Է դուրս գալ Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից եւ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից: Բացի այդ, Վաշինգտոնը Եվրոպայի վրա ճնշում Է գործադրում Էներգետիկական քաղաքականության հարցերում՝ կոչ անելով կասեցնել «Հյուսիսային հոսք-2»-ը: ԱՄՆ-ի նախագահը նաեւ ստիպում Է լրացուցիչ մուծումներ կատարել ՆԱՏՕ-ի պաշտպանական հզորություններում, ինչը, օրինակ, Գերմանիայում, ըմբռնում չի գտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am