Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Ապրիլ

Եմենում խոլերայի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ

Եմենում խոլերայի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում խոլերայի դեպքերի բռնկման հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, ավելի քան 4 հազարը վարակված են: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Մաթհար Աբբաս ալ-Միրունին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա տեղեկացրել է, որ տարվա սկզբից մինչև մարտի 12-ը խոլերայի բուժման գործում մասնագիտացած հիվանդանոցներն ու բուժհաստատությունները խոլերայի կասկածանքով ընդունել են ավելի քան 15 հազար 200 մարդու: Արդյունքում հիվանդությունը հաստատվել է նրանցից միայն 4200-ի մոտ:

Եմենում խոլերայի առաջացման հիմնական պատճառներից է հիգիենիկ պայմանների բացակայությունը, բժշկական գրեթե ամբողջ ենթակառուցվածքների ոչնչացումը, ինչպես նաև սննդի պակասը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ