Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բրազիլացի դեռահասին կասկածում են դպրոցի վրա հարձակվածներին հանցակից լինելու մեջ

Բրազիլացի դեռահասին կասկածում  են դպրոցի վրա հարձակվածներին հանցակից 
լինելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդը, ով հավանաբար մասնակցություն է ունեցել Բրազիլիայի դպրոցի վրա հարձակման գործում, կանգնել է Սուզանու քաղաքի դատարանի առաջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, հարձակումը տեղի է ունեցել մարտի 15-ին, տեղի ժամանակով առավոտյան 9:30-ին:

Վերջին տվյալներով հրաձգության ժամանակ Սուզանուի քաղաքապետարանում մահացել է 10 անձ, այդ թվում 2 հարձակվող: Ավելի վաղ հայտնում էին, որ զոհ է դարձել 5 դեռահաս՝ 15-17 տարեկան և 3 մեծահասակ՝ այդ թվում մարդասպաններից մեկի բարեկամը: 17 հոգի վիրավորվել է:

Ոստիկանության տվյալներով երկու երիտասարդ տղան էլ պայմանավորվել էին հարձակումից հետո սպանել միմյանց: Նախնական քննությունը ցույց է տվել, որ 17-ամյա Գիլյերամի Տաուչին սկզբում սպանել է 25-ամյա Էնրիկի դի Կաստրուին, այնուհետև ինքնասպան եղել:

Առկա տեղեկություններով կասկածյալը հրաձիգներից մեկի համադասարանցին է եղել և կարող էր հարձակման մասնակից լինել: Լսումներից հետո դատավորը կորոշի՝ 17-ամյա տղան կկալանավորվի, թե ոչ:

Հնարավոր մասնակցի մասին ոստիկանությունը իմացել է տարածքում գտնվող ավտոկայանատեղիի սեփականատիրոջից, որտեղ հանցագործները թողել էին իրենց վարձակալած մեքենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am