Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Շվեդ աշակերտուհի Գրետա Թուռնբերգին առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի

Շվեդ աշակերտուհի Գրետա Թուռնբերգին առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկանդինավցի քաղաքական գործիչները 16-ամյա շվեդ աշակերտուհի Գրետա Թուռնբերգին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել գլոբալ տաքացման դեմ պայքարի շարժման մեջ նրա ներդրած ավանդի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Aftonbladet հրատարակությունը:

«Շատ պատվավոր եւ հաճելի Է առաջադրված լինել այդ կարեւոր մրցանակին: Դա անհավատալի Է եւ փոքր-ինչ տարօրինակ»,- ասել Է Գրետան Aftonbladet-ում հրապարակված հարցազրույցում: Նախաձեռնությամբ հանդես են եկել շվեդ քաղաքական գործիչներ Ենս Հոլմը եւ Հոկան Սվենելինգը, որոնք խորհրդարանում ներկայացնում են Ձախ կուսակցությունը, ինչպես նաեւ մի շարք նորվեգացի քաղաքական գործիչներ:

Պատանի շվեդուհին գրավել Է զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, երբ 2018 թվականի օգոստոսին Ստոկհոլմում սկսել Է հերթական «դպրոցական դասադուլը» խորհրդարանի շենքի առջեւ: Նա հայտարարել Է, որ չի հաճախի դպրոց, քանի դեռ շվեդ քաղաքական գործիչները չեն սկսի կատարել վնասակար արտանետումների կրճատման վերաբերյալ Փարիզի պայմանագրի պայմանները:

Գրետա Թուռնբերգին հրավիրել են ելույթ ունենալու ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված խորհրդաժողովում եւ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նա ամբողջ Եվոպայում հազարավոր դպրոցականների Է ոգեշնչել հետեւելու իր օրինակին, դուրս գալու փողոցներ՝ կլիմայի փոփոխման հիմնախնդրի նկատմամբ ուշադություն հրավիրելու համար, հաղորդել ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ