Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Արմեն Սարգսյանը հայ-վրացական համագործակցության մեծ ներուժ է տեսնում բոլոր ոլորտներում


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայ-վրացական համագործակցության մեծ ներուժ է տեսնում բոլոր ոլորտներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահը նման կարծիք հայտնեց Երևանում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ընթացքում:

«Հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հսկայական ներուժ ունի: Մենք շատ պետք է աշխատենք, որպեսզի այդ համագործակցությունը լինի խորը, լայն և շատ շահավետ»,- ասաց ՀՀ նախագահը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նախագահ Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ