Մշակույթի նախարարությունը գրքեր գնելու նպատակով իրավաբանական անձանցից ընդունում է առաջարկներ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը 2020 թվականին գրքեր գնելու նպատակով իրավաբանական անձանցից ընդունում է առաջարկներ հետևյալ ուղղություններով.
◆ հայ դասական գրողների հոբելյանական գրականություն,
◆ գիտամշակութային և կրթամշակութային գրականություն,
◆ քննադատական տեսություն պարունակող գրականություն,
◆ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,
◆ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,
◆ ազգային փոքրամասնությունների գրականություն,
◆ ընթերցողական պահանջարկ ունեցող վերահրատարակություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունց, ծրագրին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հայտը`(ձևաթուղթը կցվում է) և առաջարկվող գրքի մեկ օրինակ:
Գնման համար ներկայացվող գրքերը պետք է հրատարակված լինեն 2018-2019 թվականներին:
Ծրագրին չեն կարող ներկայացվել երբևէ որևէ գերատեսչությունից պետական աջակցություն ստացած կամ պետական պատվերով լույս տեսած գրքերը:
Ձեռք բերված գրքերը բաշխվելու են ՀՀ գրադարաններին, ներկայացվելու են գրքի միջազգային ցուցահանդեսներում՝ Հայաստանի տաղավարում:
Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի ազգային գրադարանի «Գրականության հանրահռչակման բաժին» բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-16:30, հասցե՝ Տերյան 72, հեռախոս՝ 077 91 27 73:
Հ Ա Յ Տ
2020 թվականի «Գրքերի գնում» ծրագրին դիմելու
Հայտաձև
Տվյալներ դիմումատուի վերաբերյալ |
||
1. |
Կազմակերպության իրավաբանական անվանումը |
|
2. |
Հասցեն |
|
3. |
Կոնտակտային անձը |
|
4. |
Հեռախոսահամարը |
|
5. |
Էլ-փոստը |
|
Տվյալներ գրքի վերաբերյալ |
||
6. |
Ուղղությունը՝ ըստ հայտարարության ենթաբաժինների |
|
7. |
Հեղինակը / կազմողը / թարգմանիչը (ընդգծել) |
|
8. |
Գրքի անվանումը |
|
9. |
ISBN համարանիշը |
|
10. |
Նախորդ հրատարակության վաղեմությունը (եթե վերահրատարակություն է) |
|
11. |
Չափսը |
|
12. |
Միջուկի թուղթը (գ/քմ) |
|
13. |
Կազմի տեսակը |
|
14. |
Մեկ միավորի վաճառքի արժեքը |
|
15. |
Առաջարկվող տպաքանակը |
|
Կազմակերպության ղեկավար՝
Ստորագրություն՝
Ամսաթիվ՝
Կ. Տ.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում