Մշակույթի նախարարությունը գրքեր գնելու նպատակով իրավաբանական անձանցից ընդունում է առաջարկներ

11:16, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը 2020 թվականին գրքեր գնելու նպատակով իրավաբանական անձանցից ընդունում է առաջարկներ հետևյալ ուղղություններով.   
◆ հայ դասական գրողների հոբելյանական գրականություն, 
◆ գիտամշակութային և կրթամշակութային գրականություն, 
◆ քննադատական տեսություն պարունակող գրականություն, 
◆ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն, 
◆ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն, 
◆ ազգային փոքրամասնությունների գրականություն, 
◆ ընթերցողական պահանջարկ ունեցող վերահրատարակություններ:   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունց, ծրագրին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հայտը`(ձևաթուղթը կցվում է)  և առաջարկվող գրքի մեկ օրինակ:   
Գնման համար ներկայացվող գրքերը պետք է հրատարակված լինեն 2018-2019 թվականներին:   

Ծրագրին չեն կարող ներկայացվել երբևէ որևէ գերատեսչությունից պետական աջակցություն ստացած կամ պետական պատվերով լույս տեսած գրքերը:   
Ձեռք բերված գրքերը բաշխվելու են ՀՀ գրադարաններին, ներկայացվելու են գրքի միջազգային ցուցահանդեսներում՝ Հայաստանի տաղավարում:   

Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի ազգային գրադարանի «Գրականության հանրահռչակման բաժին» բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-16:30, հասցե՝ Տերյան 72, հեռախոս՝ 077 91 27 73:

Հ Ա Յ Տ

2020 թվականի «Գրքերի գնում» ծրագրին դիմելու

 Հայտաձև

Տվյալներ դիմումատուի վերաբերյալ

1.    

Կազմակերպության իրավաբանական անվանումը

 

2.   

Հասցեն

 

3.   

Կոնտակտային անձը

 

4.   

Հեռախոսահամարը

 

5.   

Էլ-փոստը

 

Տվյալներ գրքի վերաբերյալ

6.   

Ուղղությունը՝

ըստ հայտարարության ենթաբաժինների

 

7.   

Հեղինակը / կազմողը / թարգմանիչը (ընդգծել)

 

8.   

Գրքի անվանումը

 

9.   

ISBN համարանիշը

 

10.          

Նախորդ հրատարակության վաղեմությունը (եթե վերահրատարակություն է)

 

11.  

Չափսը

 

12. 

Միջուկի թուղթը (գ/քմ)

 

13.          

Կազմի տեսակը

 

14.          

Մեկ միավորի վաճառքի արժեքը

 

15.          

Առաջարկվող տպաքանակը

 

 

Կազմակերպության ղեկավար՝

Ստորագրություն՝

Ամսաթիվ՝

Կ. Տ.

 


© 2009 ARMENPRESS.am