Պաշտոնական

ՀՀ նախագահը Գագիկ Ասլանյանին նշանակել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, իսկ Ավետիկ Մուրադյանին ազատել այդ պաշտոնից

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Գագիկ Ասլանյանին նշանակել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, իսկ Ավետիկ Մուրադյանին ազատել այդ պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրմանագիր է ստորագրել Գագիկ Ասլանյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ նշանակելու մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Գագիկ Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ Ավետիկ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում