Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Զելենսկին երկրորդ ամիսն Է՝ գլխավորում Է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշը

Զելենսկին երկրորդ ամիսն Է՝ գլխավորում Է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոումեն Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարն Է. նրա օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 24,7 տոկոսը, 18,3 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում Է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, երրորդում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 16,8 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հետազոտության տվյալները:

Հարցման տվյալների համաձայն, որոնք ավելի վաղ հրապարակել Է Վերլուծության եւ կանխատեսման ինստիտուտը, մարտի 4-ի դրությամբ Զելենսկուն պատրաստ Էր աջակցել երկրի քաղաքացիների ավելի քան 25 տոկոսը, Տիմոշենկոյին՝ 17,9 տոկոսը, Պյոտր Պորոշենկոյին՝ 15,4 տոկոսը: Հերթական նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են մարտի 31-ին: «Նախագահական վարկանիշի առաջատարը Զելենսկին Է, որին աջակցում Է այն քաղաքացիների 24,7 տոկոսը, որոնք կողմնորոշվել են թեկնածուի հարցում եւ մտադիր են քվեարկել: Երկրորդ դիրքն զբաղեցնում Է Տիմոշենկոն (18,3 տոկոս), երրորդը՝ Պորոշենկոն (16,8 տոկոս)»,-ասված Է ուսումնասիրության տեքստում, որը մարտի 11-ին հրապարակվել Է «Ռեյտինգ»-ի կայքում: Հետազոտությունը 2019 թվականի մարտի 1-ից մինչեւ 7-ն անցկացվել Է Ուկրաինայի բոլոր մարզերում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքի: Հարցմանը մասնակցել Է 18 եւ ավելի բարձր տարիքի հինգ հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,5 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am