1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

111 ազդեցիկ անհատ դարձել է «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան

111 ազդեցիկ  անհատ դարձել է «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» ֆորումը գոհունակությամբ հայտարարում է, որ 111 ազդեցիկ անհատներ միացել են «Ավրորա» ֆորումին որպես Բարի կամքի դեսպաններ՝ հավաստելով իրենց հանձնառությունն այսօրվա ու վաղվա սերնդի առջև ծառացած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը ողջունում են Բարի կամքի դեսպաններին՝ որպես «Ավրորայի» տեսլականի աջակիցների, որոնք խթանում են նորարարական և արդյունավետ մոտեցումներ` Հայաստանում ու աշխարհում դրական սոցիալական փոփոխությունների հասնելու նպատակով: 

Առաջին «Ավրորա» ֆորումը, որը կանցկացվի Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-ից 21-ը, կմիավորի Հայաստանի և աշխարհի նորարար առաջնորդներին և փոփոխություն կերտողներին՝ խթանելով քննարկումներ և գիտելիքի փոխանակում առողջապահության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներից մինչև արվեստ, էկոլոգիա և, իհարկե, մարդասիրություն: «Ավրորա» ֆորումի գաղափարի իրագործումը հնարավոր է դարձել բազմաթիվ կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ:

«Մենք հպարտ ենք, որ ստեղծել ենք մարդկանց շրջանակ, որոնք իրենց գործունեությամբ իրական ազդեցություն են ունենում մարդկության զարգացման վրա»,- ասում է համահիմնադիր Վարդան Գրեգորյանը՝ շարունակելով. «Բարի կամքի դեսպաններն առանցքային դեր են խաղում «Ավրորա» ֆորումն այնպիսի հարթակ դարձնելու գործում, որը կոգեշնչի հաջորդ սերունդներին՝ քայլ անելու և բերելու իմաստալից ու երբեմն շրջադարձային փոփոխություններ»:

Առաջին «Ավրորա» ֆորումի անցկացումը համընկնում է Հայաստանի պատմության յուրահատուկ շրջանի հետ. անցյալ տարի երկրում քաղաքական իշխանության խաղաղ փոխանցման արդյունքում Հայաստանը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ ցույց տալով, թե ինչպես կարող է կրթված աշխատուժ ունեցող և պայքարի խաղաղ միջոցներին հանձնառու ժողովուրդը հասնել ազգային փոփոխությունների: Թավշյա հեղափոխությունը, Հայաստանը՝ արևելքի և արևմուտքի խաչմերուկում, ինչպես նաև հարուստ մշակութային ժառանգությունը հիմք հանդիսացան, որ The Economist  հեղինակավոր ամսագիրը ճանաչի Հայաստանը 2018թ. տարվա երկիր: «Ավրորա» ֆորումն այս կարևոր պահը կնշանավորի՝ վեր հանելով սոցիալական փոփոխություններ բերելու հնարավորությունները և այն լուծումները, որոնք հնարավոր է մշակել՝ հանուն մարդկության առաջընթացի համախմբելով ազգային և միջազգային ջանքերը:

«Սա լավագույն պահն է՝ միավորվելու և մեծարելու Հայաստանի ու աշխարհի առաջատար մտածողներին, փոփոխություն կերտողներին և նորարարներին»,- ասում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը՝ ավելացնելով. «Մենք իսկապես հավատացած ենք, որ Բարի կամքի դեսպանների փորձառությունն ու մասնագիտական ձեռքբերումները կնպաստեն ֆորումի հաջողությանը և կօգնեն՝ դիրքավորելու Հայաստանը որպես գիտական, տեխնոլոգիական և սոցիալ-տնտեսական զարգացումների հանգույց տարածաշրջանում: «Ավրորա» ֆորումը կծառայի որպես ստեղծարարության և նորարարության էպիկենտրոն՝ միավորելով գիտության և տեխնոլոգիաների ոլորտների՝ համաշխարհային մակարդակով առաջատար մտածողներին և ճանաչված մասնագետներին»:

«Ավրորա» ֆորումը հավաստում է, որ մենք բոլորս աշխարհի քաղաքացի ենք: Եթե մենք ձգտում ենք հաղթահարել մարդկության առջև կանգնած ամենահրատապ մարտահրավերները, ապա չպետք է անտեսել կրթության դերը, քանի որ կրթությունն այդ մարտահրավերները հաղթահարելու առանցքային գործոնն է»,- ասում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը՝ նշելով. «Որպես մանկավարժ՝ ես ոգևորված եմ այս նախաձեռնության մի մասը լինելու համար: Այն նպատակ ունի ապահովել երկարաժամկետ առաջընթաց մարդասիրության, կրթության,  սոցիալական, մշակույթի և գիտության ոլորտներում, և ես, մասնավորապես, շնորհակալ եմ Բարի կամքի դեսպաններին, որոնք աշխարհի տարբեր կողմերից միացել են այս նախաձեռնությանը՝ հանուն դրա հաջողության»:

Բարի կամքի դեսպանների անունները հրապարակվում են 2019թ. մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 4-րդ տարեդարձի խորհրդանշական օրը, քանզի վերջինս «Ավրորա» ֆորումի հիմնադիրն է իր հիմնական գործընկերների՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Scholae Mundi համաշխարհային կրթական հարթակի, «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի և Ամերիաբանկի հետ համատեղ: 2019թ. հոկտեմբերին հիմնական գործընկերները նախատեսում են տարաբնույթ միջոցառումներ:

 

 «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպանների ցանկը՝ 2019 թ. մարտի 10-ի դրությամբ.


Մարիա Էլենա Ագուերո, Մադրիդյան ակումբի գլխավոր քարտուղար

Ֆարթուն Ադան, «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիր, «Ավրորայի» հերոս

Ռիչարդ Ազարնիա, Good Investors ընկերության հիմնադիր 

Նիկոլա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր

Մարինե Ալես, երգահան, թատերական քննադատ, գրող, «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ

Դեսպան Իդո Ահարոնի, APCO գործակալության միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ

Դոկտոր Կարապետ Անդրանիկյան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի Տեխնիկական մանրէաբանության ինստիտուտի տնօրեն, FAST հիմնադրամի խորհրդատվական խորհրդի նախագահ

Լիլիթ Ասիրյան, «Լիլիթ Ասիրյան» ստուդիայի հիմնադիր

Վլադիմիր Ավետիսյան, RUSNANO ընկերության գործադիր խորհրդի փոխնախագահ և նախագծերի կառավարման կենտրոնի համակարգող

Լունա Ադամյան Հան-Պետերսեն,    Salterbaxter ընկերության` Հյուսիսային Ամերիկայում նոր բիզնեսների զարգացման գծով ղեկավար

Տ. Մեսրոպ քահանա Արամյան, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, FAST հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի անդամ

Լևոն Արոնյան, տիտղոսակիր շախմատիստ, գրոսմայստեր

Դիանա Արսենյան, Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի փոխնախագահ, Ռուսաստանի և Եվրասիայի ուղղություններով միջազգային ծրագրերի ղեկավար

Հենրի Արսլանյան, PwC ցանցի ֆինտեխի և կրիպտոյի ղեկավար Ասիայի գծով, Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ, Հոնկոնգի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր

Չո Լա Աուն, իրավաբան և ակտիվիստ, 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Նեբահաթ Աքոչ, KAMER կանանց կենտրոնի հիմնադիր և կառավարող տնօրեն

Աննա Աֆեյան, «Նուբար և Աննա Աֆեյաններ» հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն

Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական և կարողությունների զարգացման կազմակերպության հիմնադիր և նախագահ, «Ավրորայի» հերոս

Իդո Բաբա Շեյխ, նախագահական խորհրդական, խորհրդարանական, քաղաքական ակտիվիստ

Ջուլիա Բալանդինա, JBJ Consult – Impact Investment Solutions ընկերության հիմնադիր, NextGen Impact Leadership Accelerator ծրագրի համահիմնադիր

Փիթեր Բալաքյան, բանաստեղծ, հուշագրող և գիտնական, Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր,  2016 թվականի Պուլիցերյան մրցանակակիր (պոեզիա)

Լամիյա Հաջի Բաշար, մարդու իրավունքների պաշտպան

Մարգարիտ Բարանկիցե, «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան և «REMA» հիվանդանոցի հիմնադիր, 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Տիմուր Բեկմամբետով, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Լաուրա Բեյլի, Համաշխարհային բանկի սոցիալական, քաղաքային, գյուղական և կայուն զարգացման համաշխարհային փորձի ծրագրի սոցիալական զարգացման ուղղության առաջատար մասնագետ

Ստեֆըն Բերենսոն, Flagship Pioneering ընկերության կառավարող գործընկեր

Ռումա Բոուս, Humanitarian Ventures հիմնադրամի գործադիր տնօրեն և կառավարող գործընկեր

Պաատա Բուրչուլաձե, աշխարհահռչակ օպերային երգիչ և քաղաքացիական ակտիվիստ

Վահե Գաբրաշ, Cofinor ընկերության գործադիր տնօրեն, Société Gabrache ընտանեկան ընկերության սեփականատեր

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն

Ռեբեկա Գարսիա, Նյու Յորքում առաջին CoderDojo շարժման համահիմնադիր

Պիեռ Գյուրջյան, IDeA Europe հիմնադրամի տնօրեն, Բրյուսելի ազատ համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ

Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, «72. տուն և ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր նախագահ, «Ավրորայի» հերոս

Դոկտոր Ահմեդ Դեզայե, Սալահադդին համալսարանի (Էրբիլ) նախագահ

Ալյոնա Դոլեցկայա, լրագրող, գրող, AsD Consultancy գործակալության ղեկավար, Տրետյակովսկու անվան թանգարանի տնօրենի խորհրդական

Վերոնիկա Զոնաբենդ, RVVZ և IDeA հիմնադրամների համահիմնադիր, «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի հիմնադիր գործընկեր և կառավարիչների խորհրդի նախագահ

Դոկտոր Էլիզաբեթ Էնգելաու, Բիզնեսի կառավարման եվրոպական ինստիտուտի (INSEAD) մենեջմենթի պրոֆեսոր և INSEAD-ի համաշխարհային առաջնորդության կենտրոնի ծրագրերի տնօրեն

Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի ծրագրերի և զարգացման գծով տնօրեն, «Ավրորայի» հերոս

Դոկտոր Կոմֆորտ Էրո, Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկայի ծրագրի տնօրեն

Սայմոն Էփլբի, YFN Georgia ընկերության հիմնադիր և տնօրեն

Դոկտոր Մեգո Թերզյան, Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ

Սինթիա Թուսան, Strategic Global Advisors ընկերության գործադիր տնօրեն, խորհրդի նախագահ

Պատվելի Տիգրան Թևրիզյան, ԱՄՆ նախկին դաշնային դատավոր

Դոկտոր Գարիկ Իսրայելյան, աստղաֆիզիկոս և Starmus փառատոնի հիմնադիր տնօրեն

Չուլպան Խամատովա, դերասանուհի, «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր

Արսինե Խանջյան, դերասանուհի, պրոդյուսեր, հասարակական գործիչ

Սերգեյ Խաչատրյան, աշխարհահռչակ ջութակահար

Դոկտոր Մուսիմբի Կանյորո, Global Fund for Women կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն

Քենեթ Կարլսոն, կինոռեժիսոր, «Նուբայի սիրտը» ֆիլմի ռեժիսոր

Հայր Բերնարդ Կինվի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի Կաթոլիկ առաքելության հիվանդանոցի ղեկավար, «Ավրորայի» հերոս

Ուենդի Կոպ,  Teach for All համաշխարհային ցանցի համահիմնադիր և գործադիր տնօրեն

Մելիս Կուբից, Corpore ընկերության կառավարող գործընկեր

Դոկտոր Շիվա Կումարի, Միջազգային բակալավրիատի գլխավոր տնօրեն

Միխայիլ Կուսնիրովիչ, Bosco Di Ciliеgi ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ

Աննա Հակոբյան, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ

Դոկտոր Ինգրիդ Համ, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության համահիմնադիր և գործադիր տնօրեն

Սեդա Համբարձումյան, Maitland խորհրդատվական ընկերության ասոցացված գործընկեր

Դոկտոր Անդրեաս Հայնեկի, Dialogue in the Dark նախաձեռնության հիմնադիր և գործադիր տնօրեն

Սալբի Ղազարյան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն

Կարլ Յոհանսոն, խորհրդատու

Քրիստիան Մադսբերգ, ReD Associates խորհրդատվական ընկերության համահիմնադիր և գործընկեր

Պատվելի Մարժորի Մարգոլիս, Women's Campaign International կազմակերպության նախագահ

Մայքլ Մեդնիք, Albright Stonebridge խմբի գլխավոր խորհրդական

Դեյվիդ ՄըՔենզի, Associated Television International ընկերության նախագահ

Ջուլիա Միդլթոն, Common Purpose ընկերության հիմնադիր և նորարարությունների պատասխանատու

Սվետլանա Միրոնյուկ, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի բիզնես պրակտիկայի պրոֆեսոր

Մխիթար Մխիթարյան, Siltumelektroprojekts ընկերության Բաժնետերերի խորհրդի նախագահ  

Մարկ Մոմջյան, Momjian Anderer ընկերության փաստաբան

Էնդրյու Մուր, Halo Trust»կազմակերպության մասնավոր ֆոնդահայթայթման և հաղորդակցության տնօրեն

Պեդրո Մուրադյան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետ-խորհրդատու

Վազգեն Յակուբյան, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ

Ռալֆ Յիրիկյան, «ՎիվաՍել-ՄՏՍ» հեռահաղորդակցության օպերատորի գլխավոր տնօրեն

Գոռ Նահապետյան, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի մարդկային ռեսուրսների կառավարման պրոֆեսոր

Դոկտոր Արյեհ Նեյեր, Բաց հասարակության հիմնադրամների պատվավոր նախագահ

Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդԱնդրեյ Շարոնով, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի նախագահ

Հարութ Շիթիլյան, CDPQ Infra ընկերության գործադիր տնօրեն

Արման Ոսկերչյան, Philips ընկերության բիզնես խմբի ղեկավար

Սաշա Չանոֆ, Refuge Point կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն

Դոկտոր Հրաչ Չիլինգիրյան, Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող

Սերժ Չուրուկ, խորհրդական

Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան, Արևմտյան Եվրոպայի hայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության նախագահ

Դոկտոր Միխայիլ Պիոտրովսկի, Պետական Էրմիտաժի տնօրեն

Դիմիտրի Պիրբարի, Վրաստանի եզդիների հոգևոր խորհրդի ղեկավար, Իլիայի պետական համալսարանի Գեորգի Ծերեթելիի անվան արևելագիտության ինստիտուտի հետազոտող

Միքայել Պողոսյան, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր

Դոկտոր Սեմ Պոտոլիքիո, Preparing Global Leaders ֆորումի հիմնադիր, Ջորջթաունի համալսարանի Մաքքորթի անվան հանրային քաղաքականության դպրոցի գլոբալ և ավանդական կրթության ղեկավար

Դեյվիդ Ջամպաոլո, Pi Capital ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

Դոկտոր Գրեգորի Ջոնս, Դյուքի համալսարանի սեմինարիայի դեկան, աստվածաբան-պրոֆեսոր

Քամալ Ռահման, Mishcon de Reya իրավաբանական ընկերության գործընկեր և միգրացիոն խմբի ղեկավար

Ռոբերտ ֆոն Ռեկովսկի, մասնավոր ներդրող, անկախ ստրատեգ

Դոկտոր Յորգ Ռոխոլ, ESMT բիզնես դպրոցի նախագահ

Լարա Սեդրակյան, News Deeply ընկերության գործադիր տնօրեն, համահիմնադիր և գլխավոր խմբագիր

Փիթեր Սենդս, «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամ» կազմակերպության գործադիր տնօրեն

Վահե Վարդանյան, Global Family Office Community կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն

Դոկտոր Մանֆրեդ Քեթս դը Վրիս, Բիզնեսի կառավարման եվրոպական ինստիտուտի (INSEAD) առաջնորդության զարգացման և կազմակերպական փոփոխությունների պատվավոր պրոֆեսոր

Սարա Լի Ուիթսոն, Human Rights Watch կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժանմունքի գործադիր տնօրեն

Էդ Ուիլյամս, Edelman UK and Ireland ընկերության գործադիր տնօրեն

Դոկտոր Թոմ Քաթինա, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Դոկտոր Դիփալի Քանա, Rockefeller հիմնադրամի Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կառավարող տնօրեն

Ջարըդ Քարնի, Lightdale ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

Բարոնուհի Քերոլայն Քոքս, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, HART հիմնադրամի հիմնադիր և նախագահ

Սունիտա Քրիշնան, Prajwala կազմակերպության համահիմնադիր, սոցիալական ակտիվիստ, «Ավրորայի» հերոս

Նիկոլա Քրոսթա, Impact46 կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն

Նիկոլաս Քումջյան, Կամբոջայի դատարանների Արտակարգ պալատների միջազգային դատախազ

Ումրա Օմար, Safari Doctors կազմակերպության հիմնադիր և տնօրեն

Հեսո Օսման,  Նիդեռլանդներում եզդիական հիմնադրամի նախագահ

Սայմոն Օ'Քոննել, Mercy Corps մարդասիրական կազմակերպության գործադիր տնօրեն

Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, Պակիստանի կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի (BLLF) գլխավոր քարտուղար, «Ավրորայի» հերոս

Դոկտոր Ջոնաթան Ֆանտոն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի նախագահ

Աբիգեյլ Ֆլին, Flint Global ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար

Մարկ Ֆյուլլեր, Rosc Global ընկերության նախագահ և գործադիր տնօրեն


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]