Տնտեսություն

Մեր հիմնական խնդիրներից մեկը հարկային համակարգի առավելագույն պարզեցումն ու ստվերային աշխատավարձերի դուրս բերումն է. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Մեր հիմնական խնդիրներից մեկը հարկային համակարգի առավելագույն պարզեցումն ու ստվերային աշխատավարձերի դուրս բերումն է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր հիմնական խնդիրներից մեկը հարկային համակարգի առավելագույն պարզեցումն է եղել, և 23 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը՝ ամենակարևոր խնդիրներից մեկը, որ պետք է լուծվի: Այդ մասին կառավարության նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենց նպատակն է առաջիկա 5 տարիներին այդ ցուցանիշը հասցնել 20 տոկոսի:

«Հաջորդ կարևոր նպատակադրումն է, որ ստվերային աշխատավարձերը դուրս գան: Այսօր մենք գիտենք, որ ՀՀ-ում կա ստվերային աշխատավարձի տրամաբանություն: Եթե կառավարությունում եղել է, ուրեմն պետք է պատկերացնել, որ այլ մարմիններում էլ կա: Այսինքն, կա ֆորմալ գրանցված աշխատավարձ ու ծրարով տրվող աշխատավարձ: Հույս ունենք, որ կխթանենք աշխատավարձերը հարկային դաշտ բերելը, դրա համար բարձր աշխատավարձերի եկամտահարկն իջեցնում ենք, քանի որ բարձր աշխատավարձերի մեծ մասը եկել, այդ 23 տոկոսի շեմին կանգնել է ու ոչ մի տեղաշարժ ցույց չի տալիս: Սա մի տեղեկություն է, որ մեզ որոշակի մտածելու տեղիք է տալիս: Այս պրոցեսն էլ պետք է դինամիկ լինի, պետք է հասկանանք՝ ինչն ինչ արդյունքների է բերում և ինչ արձագանքի է արժանանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:

Նա ղեկավարը հույս հայտնեց, որ իսկապես աշխատավարձերը ստվերից կանցնեն օրինական դաշտ:

Վարչապետը նշեց՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո 37 000 աշխատատեղ մի քանի ամսվա ընթացքում հայտնվեց: «Այսինքն` դրանց մեծ մասը եղած, բայց չգրանցված աշխատատեղերն էին: Հույս ունեմ, որ այս գործընթացը կշարունակվի»,- ասաց նա:

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ այս քայլով ուզում են խրախուսել բարձր աշխատավարձերը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում