Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանը ներառվել է ստարտափների զարգացման համար լավագույն քաղաքների ցուցակում

Երևանը ներառվել է ստարտափների զարգացման համար լավագույն քաղաքների 
ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնես առաջնորդները Հայաստանը սկսել են ճանաչել որպես տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիաների կենտրոն, որի շնորհիվ Հայաստանում արագորեն աճում է ստարտափների մշակույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ստարտափների և ինովացիոն նորույթների մասնագիտացած դանիական Valuer հարթակը: Այն կազմել է ողջ աշխարհում ամենահաջողակ ստարտափներ ունեցող 25 քաղաքների ցուցակ, որտեղ Երևանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

«Երկրում, որն իրեն անվանում է «Սիլիկոնյան լեռներ», ծրագրային ապահովման ոլորտում մասնագիտացած ստարտափների թիվը 2015-2017 թվականների ընթացքում չորս անգամ աճել է՝ հասնելով մոտ 280-ի: Կառավարությունն օրենսդրական կարգավորումներով նպաստում է այս շուկայի հետագա աճին՝ ստարտափների համար առաջարկելով 5 տարով հարկերից ազատում և Երևանում ստեղծելով  երկու ազատ տնտեսական գոտի, որտեղ տեխնոլոգիական ստարտափները կարող են գործել առանց ԱԱՀ, տարածքի, եկամտահարկեր վճարելու կամ արտահանման մաքսատուրքի»,- նշում է Valuer-ը՝ ընդգծելով, որ Հայաստանում արվող այս բարեփոխումների շնորհիվ տեխնոլոգիական ինդուստրիան տարեկան 20 տոկոսանոց աճ է գրանցում, ինչը մեծ թիվ է Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի համեմատությամբ:

Valuer-ը գրում է նաև Հայաստանում խոշոր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների կողմից կրթական ծրագրերի ֆինանսավորման մասին՝ նշելով, որ այս բոլոր ցուցանիշների շնորհիվ Երևանում ստարտափների մշակույթը շարունակելու է զարգանալ:

Valuer-ի ցուցակի առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրել են Վարշավան (Լեհաստան), Թալինը (Էստոնիա), Լյուբլյանան (Սլովենիա), Պորտլանդը (ԱՄՆ) և Ռիգան (Լատվիա):

Ավելի վաղ ՏՏ ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող քաղաքների տասնյակում Երևանը ներառել էր բրիտանական բիզնես տեխնոլոգիական Enterprise Times պորտալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am