Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Աշխարհի ամենամեծ փազլն Է հայտնվել Լանսարոտե կղզու օդանավակայանում

Աշխարհի ամենամեծ փազլն Է հայտնվել Լանսարոտե կղզու օդանավակայանում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Լանսարոտե կղզու (Կանարյան կղզիների ինքնավար մարզ) օդանավակայանում հավաքել են աշխարհի ամենամեծ փազլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պիրենեյան թագավորության Օդանավակայանների պետական վարչությունը (AENA): Գերատեսչության տվյալներով՝ նոր տեսարժանությունը կարելի Է դիտել երկրորդ տերմինալի ցուցասրահում: Խճանկարը բաղկացած Է 45,5 հազար փայտե հատվածներից: Ծալովի նկարն իրենից ներկայացնում Է կղզու տարբեր բնապատկերների 91 լուսանկարներ: Ինչպես ավելի վաղ հայտնել են Օդանավակայանների պետական վարչությունում, 2018 թվականին Իսպանիայի գլխավոր օդանավակայաններն ընդունել են ռեկորդային թվով ուղեւորներ: AENA-ի ընդհանուր ուղեւորահոսքը գերազանցել Է 263,7 միլիոնը: Լանսարոտեի օդանավակայանի ծառայություններից օգտվել Է ավելի քան 7,3 միլին ճանապարհորդ: Այդպիսով, կանարյան այդ օդանավակայանն ուղեւորների թվով տասներորդ տեղն Է զբաղեցրել իսպանական ցանցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am