Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իսրայելում որոշեցին չեղարկել «Եվրատեսիլ»-ի՝ կանոնների խախտմամբ վաճառված տոմսերը

Իսրայելում որոշեցին չեղարկել «Եվրատեսիլ»-ի՝ կանոնների խախտմամբ վաճառված տոմսերը


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Kan հանրային հեռարձակման կորպորացիան կարգադրել Է չեղարկել «Եվրատեսիլ-2019»-ի՝ կանոնների խախտմամբ վաճառված տոմսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կորպորացիան մարտի 5-ին հայտնել Է իր կայքում:
«Խախտումների պատճառով Kan-ը կարգադրել Է չեղարկել «Եվրատեսիլ»-ի մի շարք վաճառված տոմսեր: Սա ներքին հետաքննության առաջին փուլն Է Leaan տոմսարկղի նկատմամբ, որը դեռ մինչեւ վաճառքների պաշտոնական մեկնարկը եւ, հակառակ աշխատանքի սահմանված սկզբունքներին, լավագույն տեղերի տասնյակ տոմսեր Է տրամադրել մշակույթի եւ սպորտի աշխարհի բարձրաստիճան գործիչների»,-նշել են կորպորացիայում: Kan-ի ղեկավարությունը Leaan տոմսարկղից պահանջել Է «անհապաղ չեղարկել «Եվրատեսիլ» մրցույթի՝ կորպորացիայի պաշտոնական կանոնների խախտմամբ վաճառված բոլոր տոմսերը»: «Հեռախոսով կամ գրասենյակում իրացված նման տոմսերի վաճառքը պետք Է չեղարկվի, իսկ տոմսերը պետք Է վերադարձվեն տոմսարկղ՝ Kan-ի կանոններին համապատասխան իրացնելու համար»,-մատնանշել են կորպորացիայում:
Տոմսերի վաճառքը «Եվրատեսիլ» մասնագիտացված կայքում սկսվել Է փետրվարի 28-ի երեկոյան: «Մեկ ժամ անց մրցույթի եզրափակիչի բոլոր տոմսերը վաճառված Էին: Ընդ որում Եվրոպայից, Ամերիկայից եւ Ավստրալիայից մրցույթին ներկա լինել ցանկացողներից շատերը գանգատվել են կայքին հասանելի լինելու խնդրից»,- նշել Է իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքը: Նրա տվյալներով՝ դրանից շատ չանցած սացիալական ցանցերում առաջարկություններ են հայտնվել կազմակերպիչների կողմից սահմանված գները 2,5 անգամ գերազանցող գներով տոմսերի վաճառքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am