Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է Financial Times հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Financial Times հեղինակավոր պարբերականի ինովացիոն 
բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 5-ին հանդիպել է Financial Times միջազգային հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ, որն ունի հրապարակումների հատուկ շարք՝ նվիրված ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ազդեցությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ջոն Թորնհիլն ասել է, որ մեծապես տպավորված է Հայաստանի հինավուրց պատմությամբ ու հարուստ մշակույթով, որին ծանոթացել է այցելելով պատմամշակութային վայրեր:

Հանրապետության նախագահը և Ջոն Թորնհիլը խոսել են մեր երկրի անցյալի ու ապագայի, մասնավորապես՝ զարգացման նոր ուղիների ու նորարարությունների մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ամենի հիմքը կրթությունն է, և Հայաստանը մեծ կարևորություն է տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am