Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հանգստյան օրերի քունը չի կարող փոխհատուցել գիշերային հանգստի կորցրած ժամերը. գիտնականներ

Հանգստյան օրերի քունը չի կարող փոխհատուցել գիշերային հանգստի կորցրած ժամերը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոուլդերում Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ հանգստյան օրերի քունը չի կարող լրացնել աշխատանքային օրերին գիշերային հանգստի կորցրած ժամերը: Ընդհակառակը, շաբաթվա վերջին կուշտ քնելու սովորույթը կարող Է վնաս հասցնել առողջությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում: Ուսումնասիրությանը մասնակցել են 18-ից մինչեւ 39 տարեկան 36 չափահասներ, որոնք մեկ շաբաթից ավելի գտնվում Էին գիտնականների հսկողության ներքո, որոնք դիտարկում Էին փորձի մասնակիցների կողմից կերակրի օգտագործումը եւ նրանց քունը, ինչպես նաեւ լուսավորվածության մակարդակը: Կամավորներին բաժանել Էին մի քանի խմբի. դրանցից մեկում նրանք ինն օրվա ընթացքում քնել են ինը ժամ, իսկ մյուսները՝ 5 ժամ՝ նույն այդ ժամանակաշրջանում, իսկ երրորդում՝ 5 ժամ՝ հինգ օրվա ընթացքում, հաջորդ երկու օրերին («հանգստյան օրերին») անսահմանափակ ժամանակ եւ կրկին հինգ ժամ՝ գիտափորձի վերջին երկու օրերին:

Պարզվել Է, որ երկրորդ եւ երրորդ խմբի մասնակիցները հաճախ Էին ուտում գիշերվա ընթացքում, քաշ Էին հավաքում եւ կորցնում զգայունությունը ինսուլինի նկատմամբ: «Հանգստյան» օրերին դիտվում Էին չափավոր բարելավումներ, որոնք կորում Էին հաջորդ «աշխատանքային» շաբաթվա սկզբին: Սակայն, դրա հետ մեկտեղ, երրորդ խմբում ի հայտ են եկել առողջության ավելի զգալի վատթարացումներ, քան մյուս կամավորների մոտ: Այսպես, քնի մշտական պակասի պայմաններում ինսուլինի նկատմամբ զգայունությունը պակասում Էր 13 տոկոսով, իսկ նրանց մոտ, ովքեր փորձում Էին փոխհատուցել կորցրած քունը՝ 9-27 տոկոսով, ընդ որում՝ մկանների եւ լյարդի զգայունությունն ավելի վատ Է եղել, քան մյուս խմբերում: Գիտնականները դա բացատրում են ցիրկադային ռիթմերի՝ տարբեր կենսաբանական գործընթացների ինտենսիվության տատանումների տեղաշարժով, որոնք կապված են ցերեկվա եւ գիշերվա հերթափոխի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am