Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Tesla-ն սկսել Է սեդանի ամենաԷժան տարբերակի՝ Tesla Model 3-ի վաճառքը

Tesla-ն սկսել Է սեդանի ամենաԷժան տարբերակի՝ Tesla Model 3-ի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ընկերությունը մարտի 1-ին հայտարարել Է Tesla Model 3 սեդանի վաճառքներն սկսելու մասին՝ 35 հազար դոլար գնով՝ ցուցանիշ, որին նա ձգտում Էր 2017 թվականին այդ մոդելի արտադրության սկզբից, բայց որը մինչեւ վերջերս կազմում Էր 45 հազար դոլար: Նման պատվերի հնարավորությունը հայտնվել Է արտադրողի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սակայն հայտարարված արժեքը նվազագույնն Է: Այդ լրակազմում տեղակայված մարտկոցը թույլ կտա առանց լրալիցքավորման ընթանալ շուրջ 350 կիլոմետր: Մեկ լիցքավորմամբ մինչեւ 520 կիլոմետր վազքի առավելագույն հեռավորությամբ լրակազմն արդեն կնստի 43 հազար դոլար: Ինքնաղեկասարքով ավտոմոբիլ ստանալ ցանկացողները, ինչը նշանակում Է ավտոմեքենայի՝ արագանալու կամ արգելակելու ունակությունը՝ կախված մյուս ավտոմեքենաների երթեւեկությունից կամ արգելքների առկայությունից, արժե եւս երեք հազար դոլար: Իսկ լիակատար ինքնաղեկասարքի օպցիոնով հանդերձումը, երբ ավտոմեքենան ի վիճակի Է առաջադրված հասցեով ինքնուրույն ընթանալու երթեւեկության հոսքում եւ կայանվելու, կնստի եւս հինգ հազար դոլար: Պատվիրատուին ավտոմոբիլի մատակարարման ժամկետները կկազմեն երկուսից մինչեւ չորս շաբաթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am