Հասարակական

ՀՔԾ-ն վերացրել է Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը 

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն վերացրել է Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը 

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը վերացրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելքը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված է եղել կալանք, սակայն քննիչի որոշմամբ այն արդեն վերացվել է»,-ասաց Օհանջանյանը։

Համացանցում շրջանառվող լուրերի համաձայն` նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել կալանք դնել Սեյրան Օհանյանի գույքի, այդ թվում՝ ֆինանսական միջոցների վրա:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը): Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Սեյրան Օհանյանը չի ընդունում Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում