Life

Ուկրաինան հրաժարվել է «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթին մասնակցությունից

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան հրաժարվել է «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթին մասնակցությունից

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային հեռուստառադիոընկերությունը:

«Հանրային հեռարձակողը կարող էր ազգային ընտրության մասնակիցների թվից ընտրել ցանկացածին, սակայն հրաժարվում է նման այլընտրանքից, քանի որ հարգանքով է մոտենում ազգային ընտրության ժամանակ հեռուստադիտողների ընտրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ուկրաինայում ազգային ընտրության եզրափակչի չորս մասնակիցներ հրաժարվել էին մասնակցել «Եվրատեսիլ-2019»-ին:

Ընտրական փուլի եզրափակչում հաղթել էր երգչուհի Մարուվը, ով հրաժարվել էր, սակայն, մասնակցությունից՝ նշելով, թե չի ցանկանում ինքն իրեն սահմանափակել Ուկրաինայի ազգային հեռուստառադիոընկերության հետ պայմանագրի դրույթներով: Դրանք մասնավորապես ենթադրում էին, որ երգչուհին չի կարող շփվել մամուլի հետ առանց համաձայնեցման: Բացի այդ, Մարուվը հայտարարել էր, որ չի ցանկանում հանդես գալ մրցույթում լոզունգներով և մտնելով քաղաքական շահարկումների դաշտ:

Երգչուհու կողմից մրցույթին մասնակցությունից հրաժարվելուց հետո առաջարկ էր արվել «Եվրատեսիլ-2019»-ին մասնակցել ազգային ընտրությունում երկրորդ տեղը գրաված Freedom-Jazz girls band խմբին: Վերջինս, սակայն, հրաժարվել էր՝ հայտնելով, որ եվրոպական պրոմոութերի հետ համաձայնագրի կնքման փուլում է: Երրորդ տեղը զբաղեցրած Kazka խումբը հայտարարել էր, որ չի մասնակցի «Եվրատեսիլ-2019»-ին, քանի որ իրենց հարկավոր չէ «հաղթանակ ցանկացած գնով»: Դրանից հետո չորրորդ տեղը գրաված Brunettes Shoot Blondes խումբը հայտարարել էր, որ չի մասնակցի մրցույթին, եթե իրենց առաջարկվի:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում