Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իրանի նախագահը պաշտոնապես մերժեց ԱԳ նախարարի հրաժարականի ընդունումը

Իրանի նախագահը պաշտոնապես մերժեց ԱԳ նախարարի հրաժարականի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակ Է ուղարկել երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որում հրաժարվել Է ընդունել նրա հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:

Նամակի տեքստը հրապարակված Է նախագահի կայքում: «Ես համաձայնություն չեմ տալիս Ձերդ գերազանցության պաշտոնաթողությանը եւ այն աննպատակահարմար եմ համարում երկրի շահերի համար»,- ասված Է նամակում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լույս փետրվարի 26-ի գիշերը հայտարարել Է, որ թողնում Է իր պաշտոնը:

«Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել Է Զարիֆն իր Instagram-ում: Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել Է 2013 թվականի օգոստոսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am