Բակո Սահակյանը ստորագրել է Նիկոլայ Բաղդասարյանին վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում շնորհելու հրամանագիր
12:51, 26 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ լրագրության ոլորտում երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նիկոլայ Բաղդասարյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում