1000х90.jpg (78 KB)

Բակո Սահակյանը ստորագրել է Նիկոլայ Բաղդասարյանին վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում շնորհելու հրամանագիր

Armenpress 12:51, 26 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ լրագրության  ոլորտում  երկարամյա  բեղմնավոր  գործունեության  համար «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նիկոլայ Բաղդասարյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am