Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սուդանի նախագահը երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել

Սուդանի նախագահը երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը փետրվարի 22-ին հայտարարել է երկրում մեկ տարով արտակարգ դրություն մտցնելու և կառավարությունը ցրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ազգային համաձայնության կառավարությունը, ինչպես նաև երկրի նահանգներում գտնվող տեղական կառավարությունները ցրվում են»,- հայտնել է ալ-Բաշիրն իր ելույթում, որը հեռարձակվել է արաբական հեռուստաալիքներով:

Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից շարունակվում են բողոքի ակցիաները: Անկարգություններ սկսվել են այն բանից հետո, ինչ երկրում աճեցին հացի ու մյուս ապրանքների գները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]