Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարին

Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և 
սպորտի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Արցախում հանդիպել է կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավդալյանը Ստեփանակերտում էր Արցախի Հանրապետության ծանրամարտի ասոցիացիայի հրավերով: «Ես  շատ  եմ ուզում, որ  Արցախում ծանրամարտը  զարգանա: Այստեղ տեսնում  եմ   մարզիչներ,  ովքեր  նվիրված են  իրենց  գործին և շահագրգիռ  են, որ  այդ  սպորտաձևը  զարգացում  ապրի: Արցախում   կան   մարզագույքի ձեռքբերման   և    մարզիչների   խնդիրներ, որոնց  լուծումը   ևս  կօգնի   այս սպորտաձևի  զարգացմանը: Այստեղ կան խոստումնալից, հրաշալի երեխաներ:Հուսով եմ՝ այս   սպորտաձևը   կզարգանա  այստեղ, և  արցախցիները  ևս  մեծ  հաջողություններ  կգրանցեն»,-ասել է Ավդալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am