Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարին
16:55, 22 Փետրվար, 2019ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Արցախում հանդիպել է կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավդալյանը Ստեփանակերտում էր Արցախի Հանրապետության ծանրամարտի ասոցիացիայի հրավերով: «Ես շատ եմ ուզում, որ Արցախում ծանրամարտը զարգանա: Այստեղ տեսնում եմ մարզիչներ, ովքեր նվիրված են իրենց գործին և շահագրգիռ են, որ այդ սպորտաձևը զարգացում ապրի: Արցախում կան մարզագույքի ձեռքբերման և մարզիչների խնդիրներ, որոնց լուծումը ևս կօգնի այս սպորտաձևի զարգացմանը: Այստեղ կան խոստումնալից, հրաշալի երեխաներ:Հուսով եմ՝ այս սպորտաձևը կզարգանա այստեղ, և արցախցիները ևս մեծ հաջողություններ կգրանցեն»,-ասել է Ավդալյանը:
© 2009 ARMENPRESS.am