Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մարտ

ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրները ոչ մի տագնապ չունեն այդ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով:

«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներում ոչ մի ֆրուստրացիա չեն ապրում, եւ ՀԱՊԿ-ի օպերատիվ ղեկավարման գործում որեւԷ վակուում չկա, որովհետեւ այնտեղ աշխատում Է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը (ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը), որն իր պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչեւ պարզվի նոր գլխավոր քարտուղարի հետ կապված իրադրությունը»,- ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ասել Է Պեսկովը:

Դրա հետ մեկտեղ նա ընդունել Է, որ «ՀԱՊԿ-ի անդամների միջեւ կան որոշ տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում Է»: «Բայց դա չի նշանակում, որ գոյություն ունի օպերատիվ կառավարման ինչ-որ դեֆիցիտ»,-ամփոփել Է նա: 2018 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանը հետ է կանչել գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին: Հայաստանը հայտարարել Է, որ այդ պաշտոնը պետք Է պահպանի մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը, այսինքն՝ 2020 թվականը: ՀԱՊԿ անդամ են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ