Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց Միհրան Պողոսյանի և Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործերից  

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց Միհրան Պողոսյանի և Արմեն 
Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործերից

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը վերաբացել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում: «Բայց թե ինչ փուլում է գործը, խնդրում եմ դիմեք ՀՔԾ-ին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն գտնվում է նախաքննության փուլում: «Պարոն Ավետիսյանի որդին դիմել է պետությանը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու ցանկություն  հայտնելով: Այդ գործընթացը ընթացքի մեջ է: Քրեական գործն իր հունով շարունակում է քննվել»,- ասաց Վանեցյանը:

Հարցին, թե արդյոք հյուրանոցը արդեն իսկ գտնվո՞ւմ է պետության վերահսկողության տակ՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն դեռևս պետությանը չի հանձնվել, գործընթացը վարում է Պետգույքի կառավարման կոմիտեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am