Տարածաշրջանային

Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զբաղվող աշխատանքային խումբը ներկայացրել է քաղբանտարկյալների նոր ցուցակը 

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զբաղվող աշխատանքային խումբը ներկայացրել է քաղբանտարկյալների նոր ցուցակը 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գործող քաղբանտարկյալների հարցերով զբաղվող աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Աշխատանքային խմբի կողմից փետրվարի 20-ին հրապարակված նոր ցուցակի համաձայն` Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 127-ի:

Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում են շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության շինծու մեղադրանքները:

Ադրբեջանն այսօր մի երկիր է, որտեղ իշխանության մարմիններում, սկսած պետության ղեկավարից մինչեւ բանտապահ, «պատվի» եւ «խղճի» մասին խոսքերն ունեն ամենախեղաթյուրված իմաստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում