Ադրբեջան

Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Իսրայել կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ադրբեջանական ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ կողմերը նշել են Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների բարձր մակարդակը և մտքեր փոխանակել երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև հեռանկարային ծրագրերը:

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում