Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հազարավոր չինացիներ ֆանտաստիկ շոու են կազմակերպել մարտարվեստի տարրերով

Հազարավոր չինացիներ ֆանտաստիկ շոու են կազմակերպել մարտարվեստի տարրերով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում տոներին առանձնահատուկ հարգանքով եւ ուշադրությամբ են վերաբերվում, ուստի դրանք նշում են ամենաբարձր մակարդակով՝ հնարամտելով բազմապիսի արտակարգ բաներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տղամարդկանց շարժումների անհավատալի միաժամանակությունը եւ բոլոր գործողությունների համաձայնեցվածությունը գերել Է Համացանցի միլիոնավոր օգտատերերի:

Այդ տպավորիչ կադրերում ցուցադրված Է Չինաստանում ամենամյա «Գարնանային փառատոնի», որը տեղի Է ունեցել փետրվարի սկզբին, շոուներից մեկը: Ընդամենը ելույթին մասնակցել Է 20 հազար մարդ: Նախ բոլոր մասնակիցները այնպես են կանգնել գետնին, որ կազմել են հիերոգլիֆ, իսկ այնուհետեւ բառացիորեն մի քանի վայրկյանում վերախմբավորվել են ուղիղ շարքերով: Դրանից հետո սկսվել են պարերը՝ մարտարվեստի տարրերով, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am