Հղի Մեգան Մարքլն ինքնաթիռով գաղտնի մեկնել Է ԱՄՆ՝ մասնակցելու երեկույթի
13:51, 19 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը գաղտնի ժամանել Է Նյու Յորք՝ նշելու իր առաջին երեխայի մոտալուտ լույս աշխարհի գալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Harper’s Bazaar հանդեսը: Ինչպես ճշտվում Է, փետրվարի 15-ին արքայազն Հարիի կինը հարսանիքից հետո առաջին անգամ մի քանի օրով ժամանել Է Նյու Յորք, որպեսզի հանգստանա, այցելի խանութներ եւ հանդիպի ընկերների հետ: «Այս ուղեւորությունը հիանալի հնարավորություն Է՝ տեսակցելու մերձավորներին եւ մի քիչ ժամանակ անցկացնելու իր սիրելի քաղաքում»,- հայտնել Է Մեգանի շրջապատի մի աղբյուր, որը ցանկացել Է չնշել իր անունը: Նրա տվյալներով՝ ուղեւորությունը պլանավորվել Էր դեռ մի քանի ամիս առաջ: Նշվում Է, որ Մեգան Մարքլի մասնակցությամբ երեկույթը նշանակված Է փետրվարի 19-ի երեկոյան, հաղորդել Է Life-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում