Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մահացել Է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակ Ուոլես Բրոքերը. Associated Press

Մահացել Է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակ Ուոլես Բրոքերը. Associated Press

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 88-րդ տարում Նյու Յորքում վախճանվել Է երկրաբան եւ կլիմայագետ Ուոլես Բրոքերը՝ որը համարվում Է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Կոլումբիական համալսարանի ներկայացուցչին: Նրա տվյալներով՝ գիտնականը մահացել Է փետրվարի 18-ին քաղաքային հիվանդանոցներից մեկում:

Բրոքերը ծնվել Է 1931 թվականի նոյեմբերի 29-ին Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): Նա ավարտել Է Կոլումբիական համալսարանը եւ մնացել այնտեղ՝ դասավանդելու երկրաբանության եւ շրջակա միջավայրի ամբիոնում: Իր կյանքի ընթացքում Բրոքերը գրել Է 500-ից ավելի հոդվածներ ու 14 գիրք: Գիտնականին համարում են «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակն ու տարածողը, որը նա ավելի ուշ ինքն Էլ քննադատել Է: 1975 թվականին Բրոքերն առաջին անգամ այդ տերմինն օգտագործել Է Science գիտական հանդեսի համար իր հոդվածում՝ այդ կերպ անվանելով կլիմայի վրա մարդու ներգործության հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am