Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեն դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ

Քննչական կոմիտեն դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս 
պատճառելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐՉԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս  պատճառելու դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 16-ին՝ժամը 20:30-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «գանգուղեղային վնասվածք, աջ կիսագնդի էպիդուրալ հեմատոմա»  ախտորոշմամբ բուժօգնության է ներկայացվել Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված բնակիչը:

Ահազանգից անմիջապես հետո հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 33-ամյա տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել հայրը:

Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 17-ին Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ:

Նախաքննության ընթացքում հարցաքննության են ներկայացվել դեպքին ականատես անձինք, ովքեր ցուցմունք են տվել այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 16-ին Ազատամարտիկների այգում վիճաբանություն է տեղի ունեցել երկու տղամարդու  միջև:

Ականատեսներից մեկի ցուցմունքի համաձայն՝  վիճաբանության մասնակիցներից մեկը հարվածներ է հասցրել  33-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին:

Վկաներից մեկի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել  միջադեպի կոնկրետ վայրը և նկարագրել դեպքի հանգամանքները, որի ընթացքում այգու շատրվանի հարևանությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր:

Նախաքննության ընթացքում  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 33-ամյա տղամարդուն առերևույթ  ծանր մարմնական վնասներ պատճառած անձը Երևան քաղաքի՝ 1971 թվականին ծնված բնակիչն է:

Քննիչը 2019 թվականի փետրվարի 18-ին  միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 1971 թվականին ծնված տղամարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am