Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը
11:30, 16 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-լիտվական հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կամրապնդվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում