Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը

Armenpress 11:30, 16 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-լիտվական հարաբերու­թյունները համատեղ ջանքերի շնորհիվ կամրապնդվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am