Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Facebook-ին կարող են միլարդներով տուգանել անձնական տվյալների արտահոսի պատճառով. Washington Post

Facebook-ին կարող են միլարդներով տուգանել անձնական տվյալների արտահոսի պատճառով. Washington Post

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դաշնային առեւտրական հանձանաժողովը (FTC) եւ Facebook ընկերությունը բանակցություններ են վարում սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների արտահոսի համար բազմամիլիարդանոց տուգանքի համաձայնեցման շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Washington Post թերթը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուր: Ինչպես նշել Է հրատարակությունը, կողմերն առայժմ քննարկում են ստույգ գումարը, սակայն եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, առեւտրական հանձնաժողովը կարող Է գործը հանձնել դատարան:

Սույն տուգանքը կարող Է դառնալ ամենամեծը, որին FTC-ն երբեւԷ ենթարկել Է տեխնոլոգիական ընկերությանը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ խոշորագույն տուգանքի գումարը, որը 2012 թվականին վճարել Է Google ընկերությունը, կազմել Է 22,5 միլիոն դոլար: Ինչպես հայտնել Է հրատարակությունը, Facebook-ը հավաստել Է բանակցություններին մասնակցությունը, բայց հրաժարվել Է հետագա մեկնաբանություններից: FTC-ն նունպես հրաժարվել Է որեւիցե մեկնաբանություն տալ: FTC-ն Facebook-ի դեմ հետաքննություն Է սկսել 2018 թվականի մարտին Cambridge Analytica վերլուծական ընկերությանը 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալների հանձնման առնչությամբ, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցում Էր նախընտրական արշավի ժամանակ: Ստացված տվյալների հիման վրա հետազոտողները գնահատել են ընտրողների քաղաքական նախապատվությունները եւ նրանց ցուցադրել գովազդ, որն ուղղակիորեն հայտնվել Է նրանց հետաքրքրությունների գոտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am