1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը կարևորում է դատարանների արդյունավետության բարձրացումը. Վարչապետն անդրադարձավ դատավորների թվի ավելացման հարցին

Կառավարությունը կարևորում է դատարանների արդյունավետության բարձրացումը. 
Վարչապետն անդրադարձավ դատավորների թվի ավելացման հարցին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ծրագրում դատարանների ծանրաբեռնվածության մասը թողնվել է առավել ճկուն՝ փորձելով չկոնկրետացնել:

Այս մասին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատավորների թվի ավելացման մասին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի առաջարկությանը:

«Այսինքն՝ մենք դատարանների արդյունավետության բարձրացման հարցն ենք դնում, որի համար կան մոդելներ: Այդ մոդելները ծրագրի մեջ դրված են: Կարևորագույն խնդիր է նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու առումով վեճերի լուծման այլընտրանքային համակարգերի ներդրումը: Ըստ էության, այդ պահանջը մենք ունենք նաև տնտեսական դաշտից, որ դատարանները հնարավորինս քիչ միջամտեն տնտեսական հարաբերություններին, որպեսզի հնարավոր լինի այլընտրանքային ձեւելով այս հարցը լուծել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ, այդուհանդերձ, պետք չէ բացառել դատավորների թվի ավելացումը: «Չափանիշը 100 հազար բնակչի հաշվով 21 դատավորն է, մինչդեռ Հայաստանում ունենք 7 դատավոր: Յուրաքանչյուր դատավորի վարույթում կարող է լինել 3500-ից ավելի գործ: Մենք խնդիրը պետք է դիտարկենք կոմպլեքսի մեջ՝ նաև ներդնելով ժամանակից տեղեկատվական տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի տարրերը»,- ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց. «Կա կասկած, որ դատարանները ծանրաբեռնված են պրոցեսներով, ոչ թե վեճերով: Հետևաբար, պետք է այդ գործընթացները եւ այլընտրանքային վեճերի տարբերակները մշակվեն, ոչ թե ծանրաբեռնվածությունը փոխհատուցվի քանակով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]