Նիկոլա Ազնավուրը դուդուկ է նվիրել Էմանուել Մակրոնին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկար: