Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀԾԿՀ-ն կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացնելու և «Վեոլիա Ջուր»-ին տուգանելու հարցը

ՀԾԿՀ-ն կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացնելու և «Վեոլիա Ջուր»-ին 
տուգանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացնելու և «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանելու հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագծերն ընդգրկված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ փետրվարի 6-ի նիստի օրակարգում:

«Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացնելու մասին նախագծում նշված է, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացրել ժամկետի խախտմամբ: Հանձնաժողովը որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:

«Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանելու մասին նախագծի համաձայն՝ ՀԾԿՀ-ն նախատեսում է թույլ տրված խախտումների համար ընկերությանը տուգանել 10 միլիոն դրամով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am