Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

«Մատանիների տիրակալի» ռեժիսորը ֆիլմ կնկարահանի The Beatles-ի մասին

«Մատանիների տիրակալի» ռեժիսորը ֆիլմ կնկարահանի The Beatles-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատանիների տիրակալը» կինոնկարի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը հայտարարել Է, որ նոր ֆիլմի ստեղծման աշխատանքներ Է սկսել: Այս անգամ այն վավերագրական ֆիլմ Է լինելու The Beatles խմբի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Life-ին:

Կինոնկարի հիմքում ընկած են երաժշտական կոլեկտիվի բազմաժամյա նկարահանումները այդպես Էլ չկայացած հեռուստածրագրի համար, որոնք արվել են 1969 թվականի հունվարին: Այդ տեսագրություններն այդպես Էլ չհրապարակվեցին: Ընդամենը 55 ժամ տեւողությամբ տեսանյութ Էր պատրաստվել: Ջեքսոնի խոսքով՝ իր վրա շատ մեծ տպավորություն են գործել այն նյութերը, որոնք չԷին հրապարակվել: Բացի տեսանյութերից, նրա տրամադրության տակ Է հայտնվել եւս 140 ժամ տեւողությամբ լսանյութ: Ֆիլմն առայժմ չունի պրեմիերայի ամսաթիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am