Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տիգրան Սարգսյանն առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ-ի թվային նախագծերի կառավարման հատուկ մարմին

Տիգրան Սարգսյանն առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ-ի թվային նախագծերի կառավարման 
հատուկ մարմին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն առաջարկել Է ԵԱՏՀ-ի շրջանակներում ստեղծել Եվրասիական տնտեսական միության թվային տրանսֆորմացիային միտված ինտեգրացիոն նախագծերի կառավարման հատուկ կառույց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալմաթիում, ելույթ ունենալով «Թվային օրակարգը գլոբալացման դարաշրջանում» համաժողովի լիագումար նստաշրջանում, Սարգսյանը հիշեցրել Է, որ ներկայում հանձնաժողովի շրջանակներում գործում Է կառավարությունների ղեկավարների որոշմամբ ստեղծված թվային գրասենյակը: «Բայց արդեն ակներեւ Է, որ թվային գրասենյակը պետք Է վերածվի այդ նախագծերի կառավարման ինքնուրույն մարմնի, որովհետեւ նախագծերի թվաքանակն արդեն հսկայական Է, եւ դա արդեն գործունեության առանձին ոլորտ Է»,-ասել Է նա:

Ինչպես հավելել Է Սարգսյանը, Եվրամիության փորձը ցույց Է տալիս, որ «նման առանձին ուղղությունների զարգացման համար անհրաժեշտ Է ստեղծել նոր կառույցներ»: «Դա խոսում Է այն մասին, որ մեր ինտեգրացումը հինգ տարվա ընթացքում բավականին լրջորեն առաջ Է գնացել, եւ մենք դրա խորացման նոր փուլում ենք, երբ անհրաժեշտ են համատեղ նախագծերի իրացման նոր կառույցներ: Ակներեւ Է, որ հանձնաժողովն արդեն գլուխ չի հանում նման հսկայական քանակությամբ նախաձեռնություններից ու նախագծերից, եւ անհրաժեշտ Է հատուկ մարմին, որը կկառավարի դրանք»,-ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Սարգսյանը նշել Է, որ «թվային տրանսֆորմացիան միության երկրների՝ տարեկան մինչեւ 1 տոկոս տնտեսական աճի լուրջ ներուժ Է պարունակում, եթե երկրները համատեղ շարժվեն առաջ»: «Բայց վտանգավոր կլինի, եթե երկրները փորձեն շարժվել բաժան-բաժան, քանի որ դա խոչընդոտներ ու արգելքներ կստեղծի մեր ընդհանուր շուկաների համար, եւ դա ուժգնորեն կհարվածի բիզնեսին»,-հավելել Է նա:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հորդորել Է ԵԱՏՄ-ի երկրներին՝ օրենսդրության ներդաշնակեցում իրականացնել թվային տեխնոլոգիաների ոլորտում, ստեղծել ընդհանուր թվային չափորոշիչներ: Խոսելով այն մասին, որ ԵԱՏՄ-ի ազգային կառավարություններն իրականացնում են թվային տրանսֆորմացիայի իրենց ծրագրերը, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ Է համարել այն, որ «ուժեղացվի ԵԱՀՏ-ի դերը ազգային կառավարությունների մոտեցումների ներդաշնակեցման եւ գործողությունների սինքրոնացման տեսանկյունից, ինչը թույլ կտա խուսափելու նոր խոչընդոտների առաջացումից ընդհանուր շուկայում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]