Հասարակական

Ռուսական Սու-30 կործանիչներ գնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ռուսական Սու-30 կործանիչներ գնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունն աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Այո, մենք այդ (կործանիչներ ձեռք բերելու, - խմբ) ուղղությամբ աշխատում ենք, բայց որևիցե կոնկրետ բան չեմ ասի»,- նշեց Հովհաննիսյանը։

«Այսինքն, կործանիչները դեռ չե՞ն գնվել»,- ճշտող հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Գնվելը կլինի այն ժամանակ, երբ (կործանիչները, - խմբ․) կլինեն Հայաստանում և մենք կցուցադրենք»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական Սու-30 կործանիչների գնման գործընթացն ավարտվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում