Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինժեներական լաբորատորիաներ կբացվեն Գեղարքունիքի մարզի բոլոր դպրոցներում

Ինժեներական լաբորատորիաներ կբացվեն Գեղարքունիքի մարզի բոլոր դպրոցներում

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանին եւ ծրագրի այլ բաղադրիչների համակարգողներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մարզի հանրակրթական դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման եւ Գեղարքունիքի մարզում տեխնոպարկերի ստեղծման հետ կապված խնդիրները: «Այսօրվա դրությամբ «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաներ գործում են Գեղարքունիքի մարզի 37 հանրակրթական դպրոցներում եւ 1 քոլեջում:

Կարճ ժամանակի ընթացքում արդեն ակնառու են մեր գրանցած հաջողությունները: Սակայն մեր կազմակերպության հիմնական խնդիրն է՝ ինժեներական լաբորատորիաներ բացել Հայաստանի , այդ թվում՝ Արցախի բոլոր դպրոցներում: Եթե մենք տնտեսական հեղափոխություն ենք ակնկալում, ապա դա կարող ենք առաջին հերթին ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Մենք լուծում ենք խմբակավարների վարձատրության, նրանց վերապատրաստման հարցերը, նաեւ ապահովում ռոբոտաշինության պատվերներն ու դրանց արտահանումը, մասնագետների համար նոր աշխատատեղերի ստեղծումը, իսկ ձեզանից ակնկալում ենք համագործակցություն տարածքների տրամադրման, այլ խնդիրների կարգավորման ուղղությամբ: Մենք պետք է միմյանց օժանդակելով առաջ շարժվենք: Մենք ձգտում ենք նաեւ ինժեներական լաբորատորիաներ ստեղծել ՀՀ ԶՈՒ զորամասերում, որպեսզի Հայոց բանակի զինծառայողները տուն վերադառնան՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում բավարար գիտելիքներ ստացած: Մեր առաջնահերթ խնդիրներից է նաեւ Գեղարքունիքի մարզում տեխնոպարկերի ստեղծումը յուրաքանչյուր նախկին շրջկենտրոններում, որը մեծապես կնպաստի ոլորտի հետագա ծավալմանն ու զարգացմանը: Կարծում եմ, որ մեր նախաձեռնությունները կհետաքրքրեն Գեղարքունիքի մարզը ներկայացնող գործարարներին, մեր երկրի զարգացման մեջ շահագրգռված անձանց: Ինժեներական լաբորատորիաներ հաճախող Գեղարքունիքի մարզի ավելի քան 1000 դպրոցականների մեջ ի հայտ են եկել տաղանդավոր երեխաներ, որոնց շնորհիվ մենք գրանցել ենք նկատելի ձեռքբերումներ: Մենք ինչքան շատ ինժեներական խմբակներ բացենք դպրոցներում, ինչքան շատ տեխնոպարկեր հիմնենք, այնքան դրանք հասանելի կլինեն յուրաքանչյուր երեխայի, այնքան շատ արդյունքներ կունենանք, այնքան շուտ կգտնենք մեր տնտեսության թռիչքաձեւ զարգացման ճանապարհը: Այս ոլորտում ցանկացած ներդրում արդարացնում է բոլոր սպասելիքները»,-ներկայացրեց Սեդրակ Վարդանյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով ՏՏ ոլորտի զարգացման ապահովումը, հայտնեց իր պատրաստակամությունը համագործակցության հետ կապված բոլոր հարցերում: «Մենք մեր մարզում ունենք մտավոր մեծ ներուժ: Մեր աշակերտներն աչքի են ընկում թե՛ տեխնիկական գիտելիքներով, թե՛ մարզական բարձր ցուցանիշներով, ինչը հուշում է նրանց մտավոր ու ֆիզիկական ունակությունների մասին: Համագործակցության համար մենք շատ ենք շահագրգռված, բաց ենք ու թափանցիկ, եւ անելու ենք հնարավորը, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզ մոտ օր առաջ զարգանա ու ծավալվի: Կցուցաբերենք առավելագույն աջակցություն, որպեսզի առաջիկա տարիներին ունենանք ինժեներական լաբորատորիաներ բոլոր դպրոցներում եւ տեխնոպարկեր՝ մարզի տարբեր բնակավայրերում»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am