Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հետ

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան 
Գուաիդոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյի հետ՝ շնորհավորելով նրան «նախագահական լիազորություններին անցնելու» կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ «Սպիտակ տան» խոսնակը:

Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն «իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայում ժողովրդավարության հաստատմանն ուղղված պայքարին»:

Վենեսուելայում հունվարի 18-ից բողոքի ակցիաներ են սկսվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով հերթական նախագահական ընտրություններից հետո հունվարի 10-ից վերստին ստանձնել էր երկրի ղեկավարի պաշտոնը: Խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին ինքն իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար՝ ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում:

Երկրում այս օրերին շարունակվող ցույցերի հետևանքով զոհերի թիվն անցնում է մեկ տասնյակը:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ընդունում է Գուաիդոյին՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ում նրանք չեն համարում երկրի օրինական ղեկավար, ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ: Գուաիդոյին որպես Վենեսուելայի ղեկավար ԱՄՆ-ից բացի ճանաչել են նաև Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ:

Վենեսուելայի պաշտպանության նախարարը կատարվածն անվանել է երկրում օրինական իշխանությունների, ժողովրդավարության ու լեգիտիմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ պետական հեղաշրջում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am