Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը դատապարտել է հայկական դպրոցների տարածքներում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը դատապարտել է հայկական դպրոցների 
տարածքներում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս  Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը դատապարտում է Լոս Անջելեսում հայկական երկու ամենօրյա (Ֆերրահյան և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան) դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները:

«Մշտական կապի մեջ եմ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների հետ՝ հետամուտ լինելով այս հարցին և ոստիկանության կողմից իրականացվող հետաքննությանը: Մենք սատար ենք կանգնում լոսանջելեսահայ համայնքի դրսևորած միասնական կեցվածքին այս հարցում»,- «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ:  Ոստիկանության և դպրոցների ներկայացուցիչների խոսքերով՝ անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան հայկական 2 դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել: Լոս Անջելեսի ոստիկանության մամուլի խոսնակ Ջեֆրի Լին հայտնել է, որ գրանցված միջադեպերը գրանցվել են որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն: Լոս Անջելեսում հայկական դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները դատապարտել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am