Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փոխվարչապետը վստահեցնում է՝ հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը կառավարության առաջնային նպատակներից է

Փոխվարչապետը վստահեցնում է՝ հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը 
կառավարության առաջնային նպատակներից է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության համար առաջնային նպատակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 30-ին Երևանում «ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցի» ներկայացմանն այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը: Հետևապես պարզ է, որ ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը մեզ համար առաջնային նպատակ է: Դրան հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության սկզբունքների բազմակողմանի ներդրումն է»,-ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նկատեց՝ թեև Հայաստանն այդ գլոբալ համայնքում նորեկ է, սակայն անցյալ երկու տարում նախաձեռնության շրջանակում արդեն իսկ գրանցել է մի շարք արդյունքներ:

Ստեղծվել է Հայաստանի առաջին զեկույցը: Դա ներկայացնում է Հայաստանի 2016-2017 թ. մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը: Հաջորդ արդյունքը 2018-ին  օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերի հրապարակումն էր, մինչ այդ հասանելի չեն եղել հանրությանը:

Ավինյանը տեղեկացրեց, որ կառավարությունը հավանություն է տվել հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին, որոնք կըդնունվեն նորընտիր խորհրդարանի կողմից: Ավինյանի կարծիքով՝ հաջող կիրարկման դեպքում օրինակ կծառայեն մյուս ոլորտների համար:

Նա շեշտեց, որ ընդհանուր առմամբ կառավարությունը նպատակ ունի ոչ միայն արդյունքներ արձանագրել, այլ նաև դրանք մատչելի ձևով հասցնել ամեն շահառուի՝ լինի հեռավոր ազդակիր համայնքի բնակիչ, գիտաշխատող, գործարար, թե պետական ծառայող։ «Միայն այս դեպքում հնարավոր կլինի ունենալ տեղեկացված հանրային բանավեճ եւ իրական փոփոխություններ»,- եզրափակեց Ավինյանը։

«Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը» բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է:

Հայաստանի ԲՇԽ (բազմաշահառու խումբ) առաջին կազմը ստեղծվել է 2016 թ., որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսով: ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017-ի մարտի 9-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am