Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայում հինգ մարդ Է ձերբակալվել Ստրասբուրգի ահաբեկչության հետաքննության շրջանակում. AFP

Ֆրանսիայում հինգ մարդ Է ձերբակալվել Ստրասբուրգի ահաբեկչության հետաքննության շրջանակում. AFP

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ մարդու, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին հայտնել Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ:

Նրանց տեղեկությունների համաձայն, ձերբակալման գործողությունը տեղի Է ունեցել հունվարի 29-ի առավոտյան Էլզասում: AFP-ի տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են: Նրանք կասկածվում են Շերիֆ Շեքաթին զենք մատակարարելու մեջ, որը հրաձգություն Էր իրականացրել Ստրասբուրգի փողոցներում: Դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեքաթը Ստրասբուրգում հրաձգություն Էր սարքել սուրբծննդյան տոնավաճառի հարեւանությամբ, ինչի հետեւանքով զոհվել Էր հինգ եւ տուժել 14 մարդ: Քաղաքագլուխը հարձակումը որակել Էր ահաբեկչական գործողություն: Շեքաթը ոչնչացվել Էր հատուկ գործողության ընթացքում: Ոստիկանները Շեքաթի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերել Էին մի տեսագրություն, որում նա իր հավատարության մասին Է հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարներին: Հետագայում այդ խմբավորումն ստանձնեց Ստրասբուրգի ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am