Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊՆ-ն նախատեսում է առողջական սահմանափակումներ ունեցողների համար ծառայության նոր ձևաչափ գտնել

ՊՆ-ն նախատեսում է առողջական սահմանափակումներ ունեցողների համար 
ծառայության նոր ձևաչափ գտնել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշակի առողջական սահմանափակումներ ունեցող անձանց համար, ովքեր պետք է պարտադիր ժամկետային ծառայության անցնեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի 2019 թվականի ընթացքում ծառայության նոր ձևաչափ մշակել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով բանակից անհիմն առողջական խնդիրներով ազատվելու հարցին:

«Կառավարության որոշումներով կարգավորվել է բանակից անհիմն ազատվելու հարցը: Այժմ մենք ավելի շատ սահմանափակումներով զինծառայողներ ենք զորակոչում, բայց սա ևս խնդրահարույց է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԶՈՒ-ում ծառայեն իրականում առողջ անձինք»,- նշեց Տոնոյանը:

Անդրադառնալով Զինված ուժերում առկա խնդիրներին՝ նախարարն ընդգծեց, որ իրենք բոլոր խնդիրները հաղթահարում են և անում առավելագույնը, որպեսզի Զինված ուժերի մարտունակությունը պահեն պատշաճ մակարդակում:

Ինչ վերաբերում է մարտական խնդիրները կատարելուն՝ նախարարն ընդգծեց, որ դա պետք է լինի, թե՛ զինվորների և, թե՛ իրենց ծնողների հպարտությունը:

Հայաստանի Հանրապետությունը հունվարի 258-ին նշում է Զինված ուժերի կազմավորման 27-ամյակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am